Ի՞նչ է նշանակում կիսով չափ ազատ մամուլ կամ հեռուստատեսություն


16:45 , 15 մայիս, 2015

Հայրենի հեռուստաալիքների թարմ օրինակով երեկ հասկացա, թե ինչ է նշանակում կիսով չափ ազատ մամուլ կամ հեռուստատեսություն. օրինակ՝ եթե ազատ ռադիոն ասում է, որ հայտնի մարզպետի հայտնի որդին 2 եղբայրներից մեկի աչքը վնասելու մեջ է մեղադրվում, իսկ մյուսի էլ՝ քիթը կոտրելու, ապա կիսաազատ հեռուստատեսությունը լավագույն դեպքում կարող է մեկի աչքի մասին ասել, մյուսի քթի մասին չասել. այ հենց դա էլ նշանակում է կիսով չափ ազատ: