Tert.am-ը գրում է.
Չիլիի Վալպարաիսո քաղաքում երկու ուսանող է սպանվել տեղի բնակիչներից մեկի պատին գրաֆիտի նկարելու և սթիքերներ փակցնելու համար, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ 18-ամյա և 24-ամյա երիտասարդներին սպանել է տեղի 22-ամյա բնակիչը՝ ուսանողական բողոքի ակցիաների ժամանակ: Ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Ուսանողները բողոքում են կրթական ոլորտի խնդիրների հանդեպ իշխանությունների ոչ պատշաճ ուշադրության դեմ: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում բողոքի ակցիան, կազմակերպիչների խոսքերով, հավաքել է ավելի քան 150 հազար մասնակից, ոստիկանությունը ջրցաններ է կիրառել: