Գաբի. «18 տարեկան էի, սիրահարված էի ինձանից 12 տարով մեծ տղամարդու, ով բառիս բուն իմաստով ինձ շան տեղ չէր դնում» (Video)


23:32 , 14 մայիս, 2015

Էս երգն իմ առաջին երգն է, ութ տարվա պատմության ունի, պիտմի պատմեմ: 18 տարեկան էի, սիրահարված էի ինձանից 12 տարով մեծ տղամարդու, ով բառիս բուն իմաստով ինձ շան տեղ չէր դնում՝ պատճառաբանելով, որ դեռ երեխա եմ :) Ես էլ տառապում էի, էս երգն իմ անմեղ պոռթկումն էր, երգի պրեմիերայից հետո անմիջապես հիասթափվեցի նրանից, պատմությունն էլ շրջվեց հակառակ կողմ, բայց արդեն ուշ էր: Երգն արժանացել է «Ոսկե քնար» մրցույթ-փառատոնի լավագույն հիթ մրցանակի… Վայելեք...