Թուրքիայում հայկական գերեզմանատունը որևէ արժեք չունի


18:34 , 31 հոկտեմբեր, 2012

խԵՐԹԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն արձագանքել է Սղերթ (Սիիրթ) նահանգի Էրուհ շրջանի Խերթ գյուղի մոտակայքում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմանի ավերման դեպքին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Aykiridogrular կայքի հայ թղթակից Ջևաթ Սինեթը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում գտել են, որ «հայկական գերեզմանատունն իրենից «արժեք» չի ներկայացրել»:

«Այն իրենից չի ներկայացնում անշարժ մշակութային կոթող»,-այսպես են պատճառաբանել իրենց անտարբերությունը նախարարությունում, որտեղ նաև հավելել են, թե «այն իրենց չի հետաքրքրում»:

Ամիսներ առաջ թուրքական իշխանությունները Խերթ գյուղի մոտակայքով ավտոճանապարհ անցկացնելու ժամանակ քանդել էին հայկական գերեզմանատունը, իսկ հանգուցյալների ոսկորները թողել հողի վրա:

Գևորգ Պետրոսյան