Մեր սերն ուրիշ էր ....


17:34 , 31 հոկտեմբեր, 2012

 


 Այդ օրն էլ կգա մեզ համար մի օր,
Եվ մեր հուշերի հորիզոններում  
Մեր գարունները 
Անհասանելի բույրով կբուրեն, 
Մեր ամառները  
Ամռան  հուշերից քաղցր կծորան,
Մեր աշունները ոսկի կլինեն
Եվ կրկնակի  թանկ...
Այդ գարունների  բույրերով  անհաս,
Այդ ամառների  քաղցրությամբ  անուշ 
Կգանք, կկանգնենք 
Մեր աշունների ոսկիների  մեջ 
Կրկնակի  անգամ, 
Հազարապատիկ  հարազատ ու ջերմ 
Եվ անզոր ու զոր մենք կշշնջանք՝ 
Մեր սերն ուրիշ էր...
                                                           Գևորգ  Օհանյան