Տիգրան Խզմալյանին լավ գիտեմ, հարգում և գնահատում եմ նրա մշակութային և հասարակական գործունեությունը:
Կարծում եմ, որ ադրբեջանական կայքին նրա տված հարցազրույցը վրիպում է: Հաքքին.ազը որևէ առնչություն չունի ազատության, դեմոկրատիայի և հումանիզմի հետ, որոնք դավանում և որոնց համար պայքարում է Տիգրանը: Հարցազրույց տալ նման կայքի նշանակում է հայտնի չափով քամահրել այդ արժեքները: Միայն այսքանը: Այս վրիպումը հիմք չէ գնահատելու, պախարակելու կամ մեղադրելու Տիգրանին, առավել ևս ուրանալու հայտնի մտավորականի ավանդն ու գործունեությունը: