Առաջին խաղում 2:1 հաշվով պարտվելուց հետո «Ռեալ Մադրիդը» հաջորդ փուլ է անցել հինգ անգամ


18:44 , 13 մայիս, 2015

Armfootball.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Յուվենտուսին»: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել են իտալացիները:

Նշենք, որ մադրիդյան ակումբն եվրոգավաթներում 36 դիմակայություններից միայն 22-ում է հաղթանակ տարել, երբ առաջին խաղում պարտվել է մրցակցի հարկի տակ: Առաջին խաղում «Ռեալը» 2:1 հաշվով պարտություն է կրել 8 անգամ: Դրանցից հետո պատասխան խաղում կարողացել է հաջողության հասնել եւ դուրս գալ հաջորդ փուլ 5 անգամ: