Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը նախարար աշխատում, եթե Հայաստանից ոչինչ կախված չէ


17:42 , 13 մայիս, 2015

Երվանդ Զախարյանն էսօր հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ: Իսկ կա՞ մի բան մեր երկրում, որ Հայաստանից է կախված: Իսկ Երվանդ Զախարյանն ինչո՞ւ է նախարար աշխատում, եթե Հայաստանից բան չի կախված: Նրա համար ի՞նչ երկիր, ի՞նչ Հայաստան, նա այդ պաշտոնին է միմիայն փող աշխատելու՝ սեփական բիզնեսները զարգացնելու համար: