Հասկացեք, այդ Ադրբեջանը մեր թշնամի երկիրն է


16:28 , 13 մայիս, 2015

Ամեն գնով հայտնի դառնալու մարմաջը մարդուն տանում է անխուսափելի կործանման։ Քո երկրին դե յուրե և դե ֆակտո թշնամի համարվող երկրի հետ, բացի պաշտոնապես թույլատրված բանակցային գործընթացներից, մնացած բոլոր առնչությունները համարվում են հակաօրինական քայլեր և ենթակա են ինչպես քրեական պատասխանատվության, այնպես էլ պարզ, մարդկային պարսավանքի։
Հասկացեք՝ այդ Ադրբեջանը մեր թշնամի երկիրն է։ Հետո գուցե հաշտվենք ու իրար նկատմամբ բարի տրամադրվենք, բայց դա հետո, ոչ թե հիմա։
Այս մակարդակի թշնամանքի առկայությամբ ժողովրդական դիվանագիտությունն անհարկի է։ Հաշտեցումը պետք է գա վերևից՝ կառավարությունների միջև կնքված հաշտեցման մեծ պայմանագրով։