Զգուշացե´ք, գողանում են Ձեր նկարները


15:01 , 31 հոկտեմբեր, 2012

Սոցցանցերում բացահայտ նկարներ տեղադրելը վտանգավոր է։ Նման եզրահանգման են եկել համացանցում եղած միտումներին հետեւող բրիտանացի գիտնականները։ Պարզվում է՝ պոռնկագրական կայքերը զննում են սոցցանցերն ու «որսում» նման լուսանկարները…

Internet Watch Foundation (IWF) կազմակերպության տվյալներով՝ հասանելի տեղադրված բացահայտ բնույթի լուսանկարների 88% - ը արդյունքում հայտնվում է պոռնկագրական կայքերում, հաղորդում է The Guardian – ը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարները տեղադրվում են հասցեատիրոջ իրական անուն-ազգանվան տակ։ Հնարավոր է եւ անձնական այլ տվյալների արտահոսքը։ Արդյունքում, հեշտությամբ կարելի է գտնել այդ մարդկանց, ովքեր հակառակը չեն կարող ապացուցել ոչ մեկին։

Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ համացանցում նկար տեղադրելով՝ մարդիկ փաստացի կորցնում են դրանց նկատմամբ հեղինակային իրավունքը, եւ լուսանկարները հանգիստ կարող է օգտագործել ցանկացած օտար մարդ։