Այսուհետև Տիգրան Խզմալյանը ճանաչված ադրբեջանամետ պրոպագանդիստ է


14:02 , 13 մայիս, 2015

Հայատյացությամբ առանձնապես աչքի ընկնող ադրբեջանական կայքին հարցազրույց տալու, այն էլ այդ հարթակից սեփական երկրի իշխանություններին այդպես քննադատելու` Տիգրան Խզմալյանի ցանկությունն անհասկանալի է: Ամենայն հավանականությամբ ինքնադրսևորվելու ուրիշ ճանապարհ չի գտել մարդը: Կամ պարզապես չի հասկանում իր արածի հետևանքները: Զզվելի են թշնամու հետ համագործակցող մարդկանց գործերը: Ճանաչում էր ուզում, ստացավ այդ ճանաչումը: Այսուհետև ինքը ճանաչված ադրբեջանամետ պրոպագանդիստ է: