Պատմության այս օրը - Նազիկ (Նազելի) Ավդալյան


13:03 , 31 հոկտեմբեր, 2012

 

Նազիկ (Նազելի) Ավդալյանը (ծնվել է 1986, հոկտեմբերի 31, Լենինական) հայ ծանրամարտիկ է: Նա ծանրամարտի աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը: Նույն տարում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: