Շատ լավ կլինի, որ լրագրողները հրապարակային խոսքում մեդիա հարթությունից դուրս չլինեն


15:55 , 12 մայիս, 2015

Շատ լավ կլինի, որ լրագրողները հրապարակային խոսքում մեդիա հարթությունից դուրս չլինեն: Եթե նախընտրում են դուրս լինելը, խոսում են ժարգոնով, մակդիրներով, մականուններով, անձնական շահերից ու հին հաշիվներից ելնելով՝ այդպիսի «լրագրողներին» ես անձամբ կդնեմ չակերտների մեջ, ով էլ նա լինի, նույնիսկ մոտ ընկերս: Նույն կերպ թող վարվեն ինձ հետ, համաձայն եմ: Ես հասկանում եմ, որ ֆեյսբուքյան հարթակում մենք մեր էջերում հանդես ենք գալիս որպես քաղաքացի՝ սեփական կարծիքով, դիքորոշմամբ և այլն, բայց միևնույն է, երբեք ու երբեք չպետք է մոռանալ լրագրող լինելու հանգամանքը: Ցավում եմ, որ իմ որոշ ընկերներ մոռանում են...