Նիդերլանդների դատարանն ուշագրավ որոշում է կայացրել արքայական ընտանիքին հայհոյածների գործով


12:30 , 12 մայիս, 2015

Ապրիլի 27-ին Նիդեռլանդներում նշվում էր «Թագավորի օրը»...
Այդ օրը երկրի թագավորը՝ իր ողջ շքախմբով, թագավորական ընտանիքով, հյուրընկալվում է որևէ քաղաքում, ու մեծ շուքով տոնում են «իրենց» տոնը համերկրացիների հետ:
Այս տարի մի խումբ երիտասարդներ որոշեցին «յուրովի» տոնել այդ օրն, ու երբ թագավորական շքախումբը մոտեցավ իրենց, «փառք թագավորին»-ի փոխարեն սկսեցին բացականչել «fuck թագավորին»...
Իհարկե տեղի ոստիկանությունն անմիջապես արձագանքեց այս միջադեպին, ու նրանց տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:
Հաջորդ օրը նրանք ազատ արձակվեցին, քանի որ դատարանը որոշել էր, որ այդ տղաները որևէ սխալ թույլ չեն տվել:
Եթե կարելի է բացականչել «Փառք թագավորին», ինչո՞ւ չի կարելի նաև «fuck թագավորին» ասել...

Եզրակացությունը թողնում եմ ձեզ ու ՀՀ իրավապահ մարմիններին...
Ամեն ինչում նմանվեք քաղաքակիրթ աշխարհին...

Բարի օր բոլորին!