Ես հավատում եմ, որ Չերչիլն ասել է այս խոսքերը


07:24 , 12 մայիս, 2015

Ես հավատում եմ, որ Չերչիլն ասել է այս խոսքերը։ Չերչիլն այնքան խելոք է եղել, որ շատ լավ հասկացել է, թե ինչ գին պետք է վճարել Հիտլերին հաղթելու համար։ Արևմտյան ոչ մի ղեկավար ռիսկ չէր անի այդ գինը վճարել։ Չերչիլը հրաշալի իմացել է, որ այդ գինը կարող է վճարել միայն աշխարհի ամենաանողոք մարդկանցից մեկը՝ Ստալինը։ Այդ գինը 28 միլիոն սովետական քաղաքացիների կյանք էր, որ Ստալինն առանց երկմտելու դրեց մարդկության փրկության զոհասեղանին։ Սրա համար էլ զօրուգիշեր ոչ միայն Չերչիլը, այլ նրա հետ միասին նաև ողջ մարդկությունն այդ տարիներին աղոթել են Ստալինի առողջության ու հաջողության համար։
Մավրն արեց իր գործը, մավրը կարող է մեռնել։