Առավոտյան նախաճաշ. ձվածեղ պղպեղի մեջ


10:57 , 10 մայիս, 2015

Բաղադրությունը`

4 հատ ձու
2 հատ պղպեղ
1 ճաշի գդալ կարագ
Աղ 
Պղպեղ 
Մաղադանոս

Պատրաստման եղանակը`

Պղպեղները լվանալ, հորիզոնական կիսել, մաքրել։ Տապակի մեջ կարագ լցնել, պղպեղները մի փոքր տապակել 2 կողմից: Յուրաքանչյուրի մեջ 1-ական ձու կոտրել, աղ, պղպեղ լցնել, վերջում մաղադանոս: