ԵՄ երկրները տոնում են Եվրոպայի օրը


18:22 , 9 մայիս, 2015

emFact.am-ը գրում է.

Եվրոպական երկրները Եվրոպայի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, թե այսօր «ԵՄ-ի պարտքն է խաղաղությունը, ազատությունը, դեմոկրատիան, համերաշխությունը ու բարգավաճումը խթանելը ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:

«Միայն միասնականությունը Եվրոպայում կօգնի պահպանել խաղաղությունը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ: Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ բոլոր 28 անդամ երկրները, ինչպես նաև ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: