Երկրորդ համաշխարհային պատերազմը շարունակվում է առ այսօր


15:59 , 9 մայիս, 2015

Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարվեց 1945թ. սեպտեմբերի 1-ին, երբ Ճապոնիան անվերապահ հանձնվեց: Թե՞ այդպես չէ:
Իրականում մի ճապոնացի զինվոր շարունակեց «պատերազմել» և անձնատուր եղավ միայն 1974 թվականին: Գերմանիայի հետ պատերազմն ավարտելու պայմանագիրը կնքվեց միայն 1990 թվականին, որովհետև դրանից առաջ չկար միացյալ Գերմանիա: Պատերազմը շարունակվում է առ այսօր, որովհետև Ճապոնիան ու Ռուսաստանն այն պայմանագրով չեն ավարտել՝ Կուրիլյան կղզիների վիճաբանության պատճառով: