Պապու, հոր, հարևանի պապու հոր մեդալները նկարելու օր


10:11 , 9 մայիս, 2015

Պապու, հոր, հարևանի պապու հոր մեդալները նկարելու օր. թիթիզիկներն այսօր իրենց երբևէ ունեցած կամուֆլյաժ նկարը կդնեն պրոֆիլ, երտասարդ-նորաթուխ թալանչի հանրապետականները մեծ աղմուկով ու հայրենասիրությամբ կնշեն Եռատոնը. Ամեն ինչ նույնը կլինի... Հ1-ով ցույց կտան «Մի Վախեցիր»-ը (սիրում եմ էդ կինոն), հետո ռուսների պառադն ուղիղ տռանսլյացիա կանեն... Հետո ով ինչ նկար ունի Շուշիում (հիմնականում Ղազանչեցոցի մոտ), կհանի, կճպցնի պատին: Ավտոների վրա Գեորգևյան լենթերից կկապեն (եսիմ խի): էս օրն էլ կանցնի, ու նոր զարգացող դպրոցականը տենց էլ, էս սաղ տենալով, չի հասկանա՝ սա նոր տարի էր, ԽՍՀՄ աշխատավորի օր, թե հաղթանակների օր...