Ես խոնարհվում եմ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի առաջ


15:35 , 8 մայիս, 2015

Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարության կոչ հղելով և դատապարտելով ցեղասպանության մերժումը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ներկայությամբ Արամ Ա կաթողիկոսն իր ելույթի տողատակում դատապարտեց նաև հենց ԱՄՆ-ի երկդիմի քաղաքականությունը: Այդ բարձր ամբիոնից առանց ուղեկցող գրավոր խոսքի այդպիսի ելույթ ունենալը միայն մեծ մարդուն է հատուկ: Նրա փայլուն անգլերենը, առաջնորդի ձայնն ու կեցվածքը ստիպեց դահլիճին մի քանի անգամ ընդհատել նրա ելույթն ու ծափահարել: Ով ցանկանում է սովորել բանավոր խոսքով ազդել ներկաների, լսարանի տրամադրության վրա, կարող է անվերջ դիտել այդ ելույթը:

Եթե դու հայ ես, չես կարող չհպարտանալ այս փաստով: