Մի շարք արհեստավարժ բառադի գուշակ-վերլուծաբաններ ընդամենը երկու ամիս առաջ աղաղակում էին սպասվելիք աննախադեպ կուլակաթափության բոթաբեր լուրերի մասին: Գլխների մազերն էին փիդրում, խլվելիք օբյեկտների ցուցակները գրում, դուդուկները միացրած ողբ էին կապում` վաայ Կիկոս, վաաայ сынок...
Ամիսներն անցան, կուլակաթափության փոխարեն նորանոր բարձունքներ գրավվեցին, արդյունքում տուժվեցին պարբերաբար բարեգործական նվերներ ստացողներն ու էդ շորշոփի տակ մի քանի կոպեկ փախցնողները: Այսինքն՝ կուլակաթափության փոխարեն ընդամենը տեղի ունեցան նվերազրկումներ:
Հ.Գ.
Վելուծաբան բառադի,
Հերիք գնաս պառադի:
Գրածներդ օդ դարձան,
Կուլակներն էլ չաղացան:
Դու մնացիր նույն կետում`
Սոված, ծարավ ու անտուն:
Այստեղ ինչն է կարևոր`
Կուլակներն են զորավոր։