Անկախ ամեն ինչից՝ Հայ առաքելական եկեղեցին կա ու մնում է ազգապահպան հենասյուներից մեկը


23:30 , 7 մայիս, 2015

Անկախ ամեն ինչից՝ Հայ առաքելական եկեղեցին կա ու մնում է ազգապահպան հենասյուներից մեկը: Անկախ նրանից, որ որևէ քրիստոնյա հոգևորական խոսքի մեջ վրիպում թույլ տա կամ անկախ այն բանից, որ չեք հարում հայ առաքելական եկեղեցուն՝ ոչ ոք իրավունք չունի քանդել ու վարկաբեկել այդ ինստիտուտը:
Այսօր հայության մի ստվար զանգված կա արտերկրում, ովքեր հայախոս չեն, լավատեղյակ չեն հայոց պատմությանը, հայկական մշակույթի խորը ազդեցություն չեն կրում, բայց համախմբված են եկեղեցու շուրջ և իրենց հայ են համարում: Քանդեք նրանց մեջ եկեղեցին, կկորցնեն կապն իրենց ծնող ազգի հետ:
Լավ մտածեք ամեն գործողությունից առաջ...