Մյասնիկյանն ու Նժդեհը հայ ազգի ամենակարկառուն դեմքերն են եղել նախորդ դարի սկզբում


18:44 , 7 մայիս, 2015

Ով ինչ ուզում ա ասի, բայց ինձ համար

Սովետը պատերազմում հաղթեց, լավ արեց, ֆաշիստական ու նացիստական գաղափարախոսությունն անասնական գաղափարախոսություն ա, Լենինը տականք ա, Մյասնիկյանն ու Նժդեհը հայ ազգի ամենակարկառուն դեմքերն են եղել նախորդ դարի սկզբում, սովետի կրթությունն ու առողջապահությունը լավագույնն էին, Ղարաբաղը, Նախիջևանն ու Ջավախքը մերն են, աղանդավորականությունը Հայաստանից պետք ա լարել Պակիստան ու Ադրբեջան, Րաֆֆու Սամվելը դրական հերոս ա, Վասակ Սյունին դավաճան ա, մուսուլման հայ բնության մեջ լինում ա, բայց դրա իմաստը չեմ տեսնում, Թուրքիան մի օր հաստատ դեմներս չոքելու ա, Մասիսը բիբլիական լեռ ա, Ռեալ Մադրիդն էլ Բարսելոնայից լավն ա:

Հա, այ սենց խուճուճ մտքերով, բայց այս թեմաներով երբևէ չեմ բանավիճելու ու կասկածի տակ չեմ դնելու: Իմ ստերեոտիպերն են, ու ես նրանց հետ հանգիստ ապրում եմ: