Ինչ է լինում, երբ դաշտում կա Մեսսի


00:58 , 7 մայիս, 2015

Հենց սկզբից ասեմ, որ իմ սպասելիքները ոչ միայն լիովին կատարվեցին, այլև գերազանցվեցին.... Ես օրվա ընթացքում ասում էի, որ Բարսան պետք է առնվազն երկու գոլի առավելությամբ հաղթի, որպեսզի Մյունխենում համեմատաբար հանգիստ ու ապահով զգա... Սակայն հաղթեց 3 գոլի առավելությամբ, որը, ըստ իս, 99 տոկոսով լուծում է ընդհանուր հակամարտության ելքը...

Մի քանի խոսք խաղի ընթացքի մասին.

Առաջին խաղակեսի առաջին տաս րոպեներին Բարսայի ուժեղ ճնշումն ու գոլային պահերը ենթադրում էին, որ Բարսան շատ արագ գոլեր է խփելու ու մեծ առավելություն է ստանալու... Սակայն վրիպումները խաղին այլ ընթացք տվեցին: Բավարիան հավասարեցրեց խաղը, և գոնե ես այլևս որևէ հույս չունեի, որ խոշոր հաշիվ է լինելու....

Երկրորդ խաղակեսում այս համոզմունքն էլ ավելի ռեալ դարձավ. անգամ այն տպավորությունն էր, որ հանդիպումն ավարտվելու է 0-0 հաշվով, սակայն....

...Սակայն հաշվի չէինք առել մի հանգամանք. խաղադաշտում կա Մեսսի, որը 3 րոպեում լուծեց հանդիպման ելքը՝ խփելով մեկը մեկից հրաշալի գոլեր: Իսկ խաղավարտին իր փոխանցմամբ Նեյմարը փակեց վարագույրը՝ ի փառս բարսելոնական ֆուտբոլի....