Մարդկանց բարեկեցիկ կյանքի համար պատասխանատու պաշտոնյաները գոնե թող բնությունից սովորեն


21:29 , 6 մայիս, 2015

Հայաստանում մարդկանց բարեկեցիկ կյանքի համար պատասխանատու պաշտոնյաները եթե ուրիշ տեղից չեն կարողանում, գոնե թող բնությունից սովորեն: Իմաստուն բնությունն ամեն անհրաժեշտ բան ստեղծել է հասանելի, իսկ անհասանելին` ոչ անհրաժեշտ: 
Հիմա հասարակության մեջ էլ անհրաժեշտ բաները` հացը, ջուրը, տանիքը, անվտանգությունը, արդարությունը և զարգանալու հնարավորությունը, պետք է բոլորին լինեն հասանելի, դա է մարդկանց հուշում և իր օրինակով ցույց տալիս բնությունը: