«Տաֆտալոգիան»՝ որպես «պայքար, պայքարի» վերջին հանգրվան


21:19 , 6 մայիս, 2015

Ամբողջ ֆեյսբուքը, մամուլը և ընդհանրապես հայ ժողովուրդը զբաղված են այս սրիկա, ազգադավ, երկրածախ իշխանությունների արարքների «վերլուծությամբ ու քննարկմամբ»: Սա է՛լ ավելի է արտացոլում մեր անճարակությունը, խորը փակուղին և համազգային հիասթափությունը: Եթե չենք կարողանում այս հանցագործների դեմ պայքարել և երկիրը փրկել վերահաս կործանումից, ավելի լավ է գոնե ամոթից լռենք, այլ ոչ թե մի բան էլ հավի պես վազենք սրանց շաղ տված կտերի վրա ու երկարաձգենք ռեժիմի կյանքը...