Ընդամենը 1 րոպե և կունենաք գեղեցիկ գանգուրներ


21:39 , 6 մայիս, 2015

Hartak.am-ը գրում է.

Հաճախ, կախված տրամադրությունից, ուզում ես կտրուկ փոխել սանրվածքդ` նոր լիցք հաղորդելով կանսունակությանը:

Ներկայացվող եղանակը թույլ է տալիս հաշված րոպեներում Ձեր սանրվածքը հարստացնել ճոխ գանգուրներով:

Մազերը չորացրեք գրեթե մինչև վերջ` թողնելով մի փոքր խոնավություն: Մազերի փունջը պտտեք սովորական ռետինե ամրակապիչի վրա, մնացած ծայրը ամրացրեք ամրակապիչով: Այսպես պահեք միառժամանակ` ձեռնպահ մնալով չորացնող կամ արդուկող միջոցների օգտագործումից:

Ի դեպ, եթե ցանկանում եք, որ գանգուրները լինեն ավելի ոլորուն` ապա փունչը հավաքեք գլխի գագաթային մասում, իսկ եթե նուրբ, ապա ավելի ներքևից: