Ջոհար Ցարնաևը դատարանում առաջին անգամ լաց է եղել


09:53 , 5 մայիս, 2015

_82763827_827638211in.am-ը գրում է.

Ջոհար Ցարնաևը, որը մեղավոր է ճանաչվել 2013թ. Բոստոնում մարաթոնի ժամանակ ահաբեկչության իրականացման մեջ, դատական լսումների ժամանակ առաջին անգամ արտահայտել է հույզերը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ Ցարնաևը դատական լսումների ժամանակ առաջին անգամ լաց է եղել, երբ նրա ռուս ազգականները նրա օգտին վկայություն են տվել՝ փորձելով մեղմացնել մահվան դատավճիռը: Նշվում է, որ Ջոհարը հանգստություն է պահպանել գործընթացի ողջ ընթացքում, նույնիսկ երբ վկաները պատմել են ահաբեկչության զոհերի մահվան մանրամասները:

Ցարնաևի հարազատները ևս չեն կարողացել զսպել հույզերը՝ դատարանում նրա մանկության մասին պատմելով: