Վե՛րջ տվեք ավելորդ ողբ ու լացին


18:47 , 3 մայիս, 2015

Ողբ կապելուց, կառավարության բոլոր հնարավոր և անհնար, կապ ունեցող և չունեցող ղեկավարներին մեղադրելուց առաջ լավ կլիներ նման տեսարան տեսնելուց, լուսանկարելուց բացի՝ մոտենալ ու հասկանալ իրավիճակի պատճառը։ Կան մի քանի հանգամանքներ, որոնք ստիպում են մտածել, որ երեխան որբ չէ, «բոմժ» չէ, և այլն․․․
* երեխան նորմալ հագնված է։ Ես կասեի՝ շատ նորմալ ու համահունչ եղանակին։ 
* կոկիկ տեսք ունի, մազերը նորմալ հարդարված են, տեսանելի ոչ մի վնասվածքներ չկա մարմնի վրա
* սոված տեսք չունի
* ի դեպ, նշեմ, որ ջութակ ունենալը շատ թանկ հաճույք է։ 
Երեխայի կողքին մեծահասակ մարդ չկա, իսկ դա արդեն նշանակում է, որ երեխան վտանգի մեջ է։ Պետք էր անհապաղ մոտենալ որևէ ոստիկանի, բացատրել իրավիճակը և փորձել պարզաբանել, թե իրականում ինչի է այս երեխան այստեղ։ Շատ հնարավոր է այն մարդը, որը հետագայում կվերցնի պատյանի մեջ հավաքված գումարը, հեռվից հետևում է փոքրիկի «աշխատանքին»։
Վերջ տվեք ավելորդ ողբ ու լացին։ Սովորեք իրավիճակին համապատասխան միջոցներ ձեռնարկել, ու գուցե այդ ժամանակ այս երկրում մի բան կփոխվի։