Սիրելի լրագրողներ, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար


18:12 , 3 մայիս, 2015

Սիրելի լրագրողներ,

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ:

Ասում են, լրագրությունը այն, ինչ ինքդ չես հասկանում, այլոց բացատրելու արվեստն է:

Սա, իհարկե, կես կատակ։

Իսկ իրականում առանց ձեզ չկա ազատ մարդ, ազատ հասարակություն և ազատ հայրենիք: Վերջիվերջո` չկա քաղաքականություն։

Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար:
Ցանկանում եմ, որ բարեհաճ և բարեխիղճ լինեք միմիայն ձեր մասնագիտական առաքելության հանդեպ: Մնացածը կածանցվի:

Սիրով և մշտապես ձեր կողքին: