Կարևոր տեղեկություն, որ պետք է իմանան բոլոր աշխատողները


22:46 , 2 մայիս, 2015

Iravaban.net-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 50 000 դրամ: Սա նշանակում է, որ գործատուն իրավունք չունի աշխատողի ամսական աշխատավարձը վճարել 50.000 ՀՀ դրամից ցածր: Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Միաժամանակ նշենք, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 334 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 500 դրամ: