Երգչուհի Էմմին հայտարարեց իր ամուսնության մասին, որովհետև արդեն հղի է


15:30 , 2 մայիս, 2015

Այսօր երգչուհի Էմմին սոցիալական ցանցերի իր էջերում իր անձնական կյանքի վերաբերյալ շատ կարևոր մի գրառում կատարեց.

Ընդամենը մի քանի օր առաջ Էմմին Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ հստակ երևում էր նրա կլորացած փորիկը: Նրա երկրպագուների աչքից դա չէր վրիպել, և այդ թեմայով բազմաթիվ մեկնաբանություններ եղան: Հետո Էմմին հեռացրեց այդ լուսանկարը: Եվ քանի որ հղի լինելու փաստն այլևս թաքցնել հնարավոր չէր, նա այսօր խոստովանեց, որ ամուսնացել է, որպեսզի հետագայում նրա երկրպագուներն անակնկալի չգան երեխայի ծնվելուց: