Ուկրաինայի ճգնաժամը կարող է միջուկային աղետի հանգեցնել. Politico


00:55 , 2 մայիս, 2015

10523669581in.am-ը գրում է.

Ուկրաինայի ճգնաժամի զարգացման բացասական հետևանքներից մեկը, բացի Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունների լարվածությունից, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միջուկային զենքի չտարածման հարցերով փոխհամգործակցության նվազեցնումն է: Այս մասին գրված է Politico պարբերականում:

Նշվում է, որ չի կարելի չնկատել, որ ԽՍՀՄ անկումից 25 տարի անց էլ Մոսկվան ու Վաշինգտոնը մինչ օրս ունեն մոտ 2000 ատոմային ռումբ` պատրաստ ցանկացած պահի կիրառելու` միմյանց ոչնչացնելու համար:
Իսկ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին բարձրացված պատրաստականությունն ըստ պարբերականի, «նոր մտահոգություններ է առաջացնում, որ նախկին հակառակորդների միջև անվստահության խորացումը զգալիորեն բարձրացնում է սխալների վտանգը, որոնք կարող են միջուկային աղետի հանգեցնել»:

«Որպես ապացույց» մեջբերվում են ամերիկացի գեներալ Ջեյմս Քարթրայթի խոսքերը, ով 2011-ին հսկում էր ԱՄՆ միջուկային զինապահուստը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հայտնվել «պատահական միջուկային առճկատման» դրությունում` «հետախուզական ծառայությունների սխալների, կամ մյուս կողմի ձգտումների ըմբռնման հաշվարկների» պատճառով: