Աշխատանքի օրվա առիթով վերհիշեցի իմ համեստ աշխատանքային ուղին. Արմեն Աշոտյան


18:00 , 1 մայիս, 2015

Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:

Հետո տարբեր առարկաներ եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և՛ սովորել, և՛ աշխատել:

Հետո` բժշկական համալսարան... Ազգային ժողով... Կառավարություն:

Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:

Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ: