Ապագան աշխատասեր և պրոֆեսիոնալ քաղաքացիներինն է


14:06 , 1 մայիս, 2015

Յուրաքանչյուր բարիք ստեղծվում է աշխատանքի արդյունքում...
Այսօր իրականում կարևոր տոն է, քանզի գնահատելով և կարևորելով աշխատավոր մարդուն` իսկական պրոֆեսիոնալին՝ մենք կարող ենք կառուցել մրցակցային և բարեկեցիկ հասարակություն: Մենք պետք է սերմանենք այն գաղափարը, որ միայն աշխատանքով, պրոֆեսիոնալ մասնագիտական կարողություններով և բարձրորակ կրթությամբ է հնարավոր ունենալ բարեկեցիկ կյանք: 
Եվ որքան էլ ոմանք փորձեն առաջ տանել իրենց բարեկամներին և հարազատներին, ծանոթներին ու սանիկներին, միևնույնն է՝ ապագան աշխատասեր և պրոֆեսիոնալ քաղաքացիներինն է:
Շնորհավո՛ր աշխատավոր մարդու տոնը: