Պարի միջազգային օրը Երևանում


23:56 , 30 ապրիլ, 2015

Ապրիլի 29-ին Կարապի լճի շրջակա տարածքում իսկական տոն էր` պարատոն: Երևանի սրտում նշում էին պարի միջազգային օրը: «Քոչարի», «Պոպուրի», «Մշո Խըռ», «Էջմիածին» և այլ հայկական պարեր համախմբել էին բոլորին: Հայկական պարը ռիթմիկ է, հաղթական ոգով և շատ գեղեցիկ, նշում էին ներկաները: Փոքրիկները ցուցադրում էին իրենց ունակությունները, արտասահմանցիները փորձում էին հետ չմնալ, մեծահասակներն էլ հետևում, բավականություն էին ստանում, երբեմն էլ` մասնակցում: