Ես ուզում եմ, որ բուժաշխատողները բոլոր մարդկանց վերաբերվեն մարդկայնորեն՝ անկախ հագուկապից ու գրպանի պարունակությունից


18:37 , 30 ապրիլ, 2015

Քանի որ առողջապահության ոլորտն է այս պահին ԱԺ ուշադրության կենտրոնում, դիմում եմ Առողջապահության նախարարին.
Առաջարկում եմ մի շարք բուժաշխատողների համար անցկացնել նաև վարվեցողության ու հոգեբանության սեմինարների կուրսեր, քանի որ բուժաշխատողների մեծ մասը չունի տարրական վարվեցողություն: Վերջինի պատճառն ամենևին ցածր աշխատավարձը չէ, ինչպես շատերն են պնդում, այլ երկրում տիրող անարխիկ վիճակը: Ես ուզում եմ, որ բուժաշխատողները բոլոր մարդկանց վերաբերվեն մարդկայնորեն՝ անկախ հագուկապից, գրպանի պարունակությունից ու սանրվածքից: