ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ցավակցում է Վարդան Միլիտոսյանի ընտանիքին. «Կորուստը մեծ է»


14:32 , 30 ապրիլ, 2015

Մեծ ցավով տեղեկացա սիրված մարզիկ, ծանրորդ Վարդան Միլիտոսյանի մահվան մասին: Փորձված և տաղանդաշատ մարզիկը բազմաթիվ անգամներ է կանգնել պատվո պատվանդանին` հպարտության և ցնծության պահեր պարգևելով մարզաշխարհին և մարզասերներին: Նա օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ: 
Վարդան Միլիտոսյանը նաև մարզչական լավ հաջողություն է գրանցել` դառնալով եղբորորդու` օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի մարզիչը: Սակայն ամենակարևորը և գնահատելին նրա մարդ տեսակն էր` համեստ, հանդուրժող, նվիրված, ընկերասեր:
Կրկին սգում եմ մեր կորուստը և կիսում սիրված մարզիկի ընտանիքի անդամների, բարեկամների, մտերիմների, հարազատների և ընկերների վիշտը` անկեղծ ցավակցությունս հայտնելով նրանց անդառնալի կորստի կապակցությամբ: