ԱՄՆ-ը Ռուսաստանի տնտեսությունը ոչնչացնելու նպատակ չունի. Սպիտակ տան ներկայացուցիչ


13:18 , 30 ապրիլ, 2015

1591725_201309051753441in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը չի ծրագրում ոչնչացնել Ռուսաստանի տնտեսությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ապարատում գլոբալ տնտեսության և ֆինանսների հարցերով ավագ տնօրեն Ռորի Մաքֆարքուարը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսությունները, նույնիսկ չնայած ապրանքաշրջանառության զգալի կրճատմանը, նախկինի պես սերտորեն կապված են: Այնպես որ, եթե ռուսական տնտեսությունը փլվեր, դա Ուկրաինային, անկեղծ ասած, օգուտ չէր բերի: Եվ դա երբեք չի եղել մեր քաղաքականության նպատակը: Մենք չենք ձգտում քանդել ռուսական տնտեսությունը»,- Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում հանդիպման ժամանակ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: