Բրազիլիայում անկարգությունների հետևանքով շուրջ 170 մարդ է տուժել


08:10 , 30 ապրիլ, 2015

8044111in.am-ը գրում է.

Բրազիլիայի Պարանա նահանգում չորեքշաբթի տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով վիրավորվել է շուրջ 170 մարդ։ Նրանցից 20-ը ոստիկանության ծառայողներ են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգային իշխանություններին։

Մինչ անկարգությունների ծայր առնելը՝ ուսուցիչներն ու նրանց միացած այլ պետծառայողներ իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ սոցապահովության համակարգի բարեփոխման։

Ցուցարարները փորձել են ներխուժել նահանգի մայրաքաղաք Կուրիտիբայի օրենսդիր ժողովի շենք, սակայն նրանց ներխուժումը կասեցվել է ոստիկանության կողմից։ Գործի են դրվել արցունքաբեր գազով նռնակներ ու ջրցան մեքենաներ։