Թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի այցելել Եռաբլուր և Պանթեոն


00:30 , 28 հոկտեմբեր, 2012

Հայաստանի նախագահի և վարչապետի մամուլի ծառայություններից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նրանց օրակարգում այցելություններ Պանթեոն ու Եռաբուլ այսօր նախատեսված չի եղել: Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է Պանթեոն ու Եռաբլուր` իր հարգանքի տուրքը մատուցելով Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Հ.Գ. Կարծում եմ` էս հարցը շահարկել էսքանից հետո չի կարելի, որովհետև ՀՀ նախագահը Եռաբլուր է գնում իր ռազմական ընկերների հիշատակը պատվելու այլ օրերի և ոչ թե այսօր ու ոչ թե տեսախցիկների առաջ. դա արդեն իսկ պրոտոկոլից դուրս է և դա արդեն իսկ ապացույցն է առ այն, որ Սերժ Սարգսյանի համար Եռաբլուրը անձին հարազատ և կռիվ տեսած մարդու համար սրբություն հանդիսացող տեղ է, այլ ոչ թե պրոտոկոլով տեսախցիկների առաջ նկարվելու վայր: