Իրանի հոգևոր առաջնորդն Instagram-ում հատել է տեսանյութի սահմանափակ տևողությունը


03:22 , 30 ապրիլ, 2015

1in.am-ը գրում է.

08e12dfa-9efe-49c2-9eda-1aa0223f677a-620x372

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիին հաջողվել է Instagram սոցցանցում հատել այնտեղ տեղադրված տեսանյութերի համար սահմանված տևողությունը, փոխանցում է The Guardian-ը:

Սերվիսը տեսանյութերի տևողությունը սահմանափակում է 15 վայրկյաններով: Սակայն օգտատերերը այաթոլլայի օգտահաշվում տեսանյութ են հայտնաբերել, որի տևողությունը մինչև մեուկես րոպե է: Այս տեսանյութում նրա ելույթից հատվածներ են:

Ինչպես հայտնել են ընկերությունից, Խամենեիի օգտահաշվի հեղինակներն օգտվել են համակարգի թերություններից, ինչի հետևանքով որոշ օգտատերեր հնարավորություն են ստացել ավելի երկար տեսանյութեր ներբեռնել: Instagram-ում հավատացրել են, որ այս թերությունը վերացվել է, սակայն տեսանյութը դեռ էջում է: