Իսպանիայի ափերի մոտակայքում լաստանավ է այրվում


22:58 , 28 ապրիլ, 2015

450x338_q75-25272Araratnews.am-ը գրում է.

Իսպանիայի ափերի մոտ այրվող լաստանավից շուրջ 170 մարդ է տարհանվել: Լաստանավը  Պալմա-դե-Մալյորկայից ուղևորվել է Վալենսիա, երբ հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Նշվում է, որ հաջողվել է ուղևորներին տեղափոխել փրկարարական նավակներ: Անձնակազմի երեք անդամ տեղափոխվել են հիվանդանոց: Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ լաստանավը շարունակվում է այրվել և կարող է խորտակվել: