Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան


22:51 , 28 ապրիլ, 2015

Պատմության դասերի ժամանակ երևի շատերս էինք մտածում/երազում լինել ժամանակակիցն այս կամ այն պատմական դեմքի, հերոսի: Ու հիմա մենք Արամ կաթողիկոսի ժամանակակիցներն ենք: Այն պահը, երբ զգում ես պատմական փուլի ընթացքը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ու մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձներում հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս տեսնակյունից Սիսի կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ որպես մեր ժողովրդի կալվածների վերադարձը և ոտնահարված իրավունքները վերականգնելու նախաքայլ։ Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան»։