Replik.am-ը գրում է.
Նյու Յորքում նահանգի իշխանությունների ենթակայության տակ գտնվող շինություններում կսահմանափակեն լուսավորությունը թռչունների սեզոնային միգրացիայի ժամանակ:
Բանն այն է, որ լուսավոր շինությունները գրավում են թռչունների ուշադրությունը և նրանք, բախվելով ապակիներին, սատկում են:
Կարծիք կա, որ գարնանը և աշնանը չվող թռչունները կողմնորոշվում են աստղերով: Իսկ արհեստական լուսավորությունը մոլորության մեջ է գցում նրանց և թռչունները շատ հաճախ կտրուկ փոխում են թռիչքի ուղղությունը, բախվում շինություններին և սատկում: