Թուրքիան հերքել է իր տարածքում Ամերիկյան զորաջոկատի առկայության մասին լուրերը


20:37 , 27 հոկտեմբեր, 2012

ԻնջիրլիքԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է տեղեկություններն այն մասին, թե Սիրիայի դեպքերի պատճառով Թուրքիայի տարածքում ամերիկյան զորաջոկատ է տեղակայվել:

Թուրքիայի գլխավոր շտապի հաղորդագրության համաձայն` Թուրքիայի տարածքում միայն երեք վայրում են տեղակայված ամերիկյան զորքեր:

«1980 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված Պաշտպանության և տնտեսական համագործակցության պայմանագրով (SEIA) Ադանայի Ինջիրլիքում, 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ստորագրված արձանագրություններով Մալաթիայի Քյուրեջիքում և Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը կից Պաշտպանության համագործակցության գրեասենյակում կա ամերիկյան զինվորական ներկայություն: Թուրքիայի տարածքում, վերոհիշյալ վայրերից դուրս, ամերիկյան զինվորականներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ: