Ֆրանսիայում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի


16:01 , 28 ապրիլ, 2015

1391787765-34461in.am-ը գրում է.

Ֆրանսիայում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի և այժմ կազմում է 10.2 տոկոս։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մարտին առանց աշխատանքի է մնացել 3.5 մլն մարդ։

Սոցիալիստական կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ են մտցվել որոշ ձեռնարկությունների համար, սակայն իշխանություններին չի հաջողվել խուսափել երկրի աշխատաշուկայի բարեփոխման ձգձգման մեղադրանքներից։

Ֆրանսիայի աշխատանքի հարցերով նախարարը հայտարարել է, որ բարեփոխումներ արվում են, և ընդգծել է, որ գործազրկության աճը վերջին 3 ամիսներին եղել է 2011-ից ամենադանդաղը։