Ոճային «ծերուկներ», ովքեր դեռ երկար չեն անցնի թոշակի (լուսանկարներ)


13:10 , 28 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Տարիքը ոչ մի դեպքում չի կարող խոչընդոտ լինել այն մարդու համար, ով ի ծնե ունի ոճի զգացողություն: Հակառակը, տարիքը միայն ավելի է ընդգծում տվյալ անձի ինքնատիպությունը և նրան ավելի հետաքրքիր դարձնում շրջապատի համար:

AdMe.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է մի խումբ ոճային տղամարդկանց, ովքեր թեև արդեն «պատկառելի» տարիք ունեն, բայց արտաքուստ հիանալի տեսք ունեն ու կարող են հաջող մրցակցություն ապահովել անգամ երիտասարդների շրջանում:

Դիտելով ստորև ներկայացված լուսանկարները` ակնհայտ է դառնում, որ ոճի անթերի զգացումով օժտված այս տղամարդկանց համար տարիքը սոսկ թիվ է, այլ ոչ հոգեվիճակ: