Tert.am-ը գրում է.
Ինդոնեզական բանտերից մեկում մահապատժի դատապարտված ավստրալացի Էնդրյու Չանը դատավճռի իրականացումից 1 օր առաջ ամուսնացել է իր ընկերուհու հետ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ամուսնական արարողությանը ներկա են եղել հարսի ու փեսայի ընկերները, բարեկամները: Մահապատժի դատապարտվածի եղբայրն ասել է, որ «իրենք հույս են փայփայում, որ իշխանությունները կարեկցանքով կվերաբերվեն նորապսակներին ու թույլ կտան նրանց երջանիկ ապրել»:
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը ծանոթացել է, երբ Չանն արդեն բանտում է եղել: Աղջիկը միանձնուհի է ու պարբերաբար այցելել է ազատազրկվածին:
Հայտնի է, որ Չանը դատապարտվել է 2006թ.` հերոինի տեղափոխման մեղադրանքով: Նրա մահապատիժը պետք է իրականացվի այսօր` ապրիլի 28-ին: