Tert.am-ը գրում է.
Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, գրում է gazeta.ru-ն:
Իշխանությունների ներկայացուցիչների համաձայն՝ մինչ այժմ հայտնի չէ, թե որքան մարդ է մասնակցել փոխհրաձգությանը:
Քննիչները կարծում են, որ մինչ ողբերգությունը բոլոր հինգը մասնակցել են թաղման արարողությանը, այնուհետ դուրս են եկել եկեղեցուց և հայտնվել փողոցում, որտեղ էլ սկսվել են կրակոցները:
Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները: